Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Միասնականությունը կարևոր նախապայման է մեր պահանաջատիրության հաղթանակի ճանապարհին. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 5-ին ժամանել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ` նախագահելու Վաշինգտոնում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությանը և ուղեկցող պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, թեմի էկումենիկ կ ապերի պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Վաշինգտոնի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանը, հավատացյալ հայորդիներ:

Մայիսի 6-ին Վեհափառ Հայրապետը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելել են Վաշինգտոնի Հոլոքոստի հիշատակի թանգարան: Անմար կրակի առջև Նորին Սրբությունն աղոթել է Հոլոքոստի և աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների ու բռնությունների անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Այցելության ավարտին Վեհափառ Հայրապետը արձանագրություն է կատարել թանգարանի հուշամատյանում: Նորին Սրբությունը և Հայաստանի Հանրապետության նախագահը Հոլոքոստի հիշատակի թանգարանից ուղևորվել են Կոնգրեսի Գրադարան և ծանոթացել գրադարանում պահվող հայկական ձեռագրերին ու գրական ժառանգությանը:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների, Թուրքիայից եկեղեցական կալվածքները պահանջելու, Սփյուռքում Հայոց եկեղեցու առաքելության վերաբերյալ հարցերին: Հանդիպմանը մասնակցել են նաև Խաժակ Սրբազանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի ատենապետ Նուբար Աֆեյանը:

Մայիսի 6-ի երեկոյան Վաշինգտոնի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն: Նորին Սրբության օրհնությունն ստանալու են գնացել թեմի հոգևոր դասը, թեմական-պատգամավորական ժողովի մասնակիցները, հավատացյալ հայորդիներ Վաշինգտոնից և թեմի այլ ծուխերից ու համայնքներից: Նորին Սրբությանը ողջույնի և բարի գալստյան խոսք է ուղղել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը` իր երախտագիտությունը հայտնելով Վեհափառ Հայրապետին, որ ընդառաջ հրավերի` սիրով ժամանել է Վաշինգտոն` նախագահելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները:

Արարողության ընթացքում հավատացյալներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Վեհափառ Հայրապետը` գոհություն հայտնելով Բարձրյալ Աստծուն, որ առիթ է շնորհում վերստին հովվապետական այցով լինելու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում և հանդիպելու հոգևոր դասի և հավատավոր հայորդիների հետ: «Այսօր վերստին Վաշինգտոնում ենք՝ ներհամայնքային և միջեկեղեցական միջացոռումներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և նահատակ սուրբերի բարեխոսությունը հայցելու ամենքիդ համար:

Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության պատճառած ահռելի ցավն ու տառապանքը, աննկարագրելի ավերածությունները, տեղահանություններն ու հայրենազրկումն ուղղակիորեն իրենց առնչությունն ունեն մեզանից յուրաքանչյուրի ընտանեկան պատմության հետ: 100 տարի մեր խնդիրն է եղել աշխարհին իրազեկել այն եղեռնագործության մասին, որ տեղի ունեցավ 20-րդ դարասկզբի արյունալի արշալույսին: Այս իրազեկման գլխավոր նպատակը, սակայն, հայոց անսփոփ վշտի ու անմորմոք ցավի բարձրաձայնումը չէ միայն: Մենք, որպես ցեղասպանված ժողովրդի զավակներ, առաքելություն ունենք աշխարհին հիշեցնելու մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի մասին և զգուշացնելու, որ Ցեղասպանության հանցանքի ժխտումն ու ոճրագործին անդատապարտ թողնելը դուռ բացեց նորանոր այլ եղեռնագործությունների համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կամբոջիայի, Ռուանդայի և այլ ցեղասպանությունները:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները մի նոր հանգրվան են մեր պահանջատիրության համար: 100-րդ տարելիցը ավարտը չէ մեկդարյա պայքարի, այլ նոր սկիզբ է մեր արդար պահանջատիրության», - ասել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կոչված են նաև երախտիքի խոսք ուղղելու բոլոր այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք հայ ժողովրդի պատմության եղերական օրերին օգնության ձեռք մեկնեցին, սատարեցին և օթևան տվեցին ցեղասպանությունը վերապրած բազմահազար հայորդիների: «Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջիններից էին, որ հանգանակություն ու մարդասիրական օգնություն կազմակերպեցին, հանգրվան տվեցին եղեռնահար մեր նախնիներին, որոնց սերունդներն եք դուք, որ շարունակում եք ապրել և իրականություն դարձնել ձեր ծնողների՝ ի սեր հայ կյանքի պայծառության ու հայրենիքի շինության ունեցած անավարտ երազանքներն ու անկատար գործերը»,-հավելել է Հայոց Հայրապետը` վերստին իր ուրախությունը հայտնելով ամերիկաբնակ հայորդիներին եկեղեցու կամարների ներքո միասիրտ և համախմբված տեսնելու առիթով:

«Միասնականությունը կարևոր նախապայման է մեր պահանաջատիրության հաղթանակի ճանապարհին: Ազգային մեր կյանքում այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց մեջ առաջնահերթ են ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը և Արցախի հիմնախնդրի կարգավորումը, Հայաստանի անօրինական շրջափակման վերացումը, այնպես և Սփյուռքի կենսունակ և հայաշունչ կյանքի պահպանությունը: Փոխադարձ սիրո և միմյանց հանդեպ ունեցած վստահության մթնոլորտում, միաբան գործակցությամբ ու համատեղ ջանքերով պիտի կարողանանք հաղթահարել մեր ժող ովրդի առջև ծառացած այս դժվարությունները ու մեր նախնիների արդար դատը շահել ճշմարտությունն ուրացող նորօրյա ոճրագործների դեմ», - պատգամել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը` աղոթքով հայցելով Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ Ամենաբարին Աստված զորավոր Իր Սուրբ Աջով պահապան լինի և խաղաղության մեջ պահի Հայոց երկիրն ու աստվածասեր հայ ժողովրդին, իսկ համերաշխության ու եղբայրսիրության ոգին Տիրոջ օրհնությամբ անբաժան ուղեկիցը լինեն համայն մարդկության:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Միացյալ Նահանգների թեմակալ բարեջան առաջնորդներին և Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների բոլոր կազմակերպիչներին:
Վերջում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդը մոտեցել են աջհամբյուրի` արտահայտելով Ամենայն Հայոց Հայրապետի հովվապետական այցելության առիթով իրենց բերկրանքն ու ուրախությունը:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?