Շենգավիթում կհիմնադրվի նոր մարզական համալիր
ОбществоՀՀ կառավարությունը Երևանի Շենգավիթ համայնքում նախատեսում է կառուցել մեծ մարզահամալիր, որը կլինի նաև Շախմատի ակադեմիա: Գործադիրն ընդունած որոշմամբ իրավունք վերապահեց ՀՀ ֆինանսների նախարարությանը ձեռք բերել Շենգավիթի շրջանի Մանանդյան փողոցում երկու ֆիզիկական անձանց պատկանող` 1500 մետր հողակտորը՝ այնտեղ մարզական համալիր հիմնադրելու նպատակով:
Հողակտորը ձեռք բերելուհամար հատկացվել է 74 մլն դրամ: