Ադրբեջանցի լրագրողի կալանքի ժամկետը երկարաձգվել է
ОбществоԲաքվի դատարանը ևս 4 ամսով երկարաձգել է պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի կալանքի ժամկետը:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Լրագրողը, ով ներկա է եղել դատական նիստին, հայտնել է, որ անօրինական է համարում կալանքի ժամկետի երկարաձգումը: Պաշտպանվող կողմը որոշում է կայացրել բողոքարկել դատարանի կայացրած վճիռը:
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլի 19-ին` Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվել է Հայաստանի օգտին լրտեսություն անելու և պետական դավաճանության մեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ` լրագրողը հայկական կողմին տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում ռազմական ուժերի տեղադրության վերաբերյալ: Ինքը` Միրքադիրովը, հերքում է նմանօրինակ մեղադրանքները` դրանք համարելով անհիմն: