ԼՂՀ ՊՆ-ում ամփոփել են մայիսյան եռատոնին նվիրված շարադրությունների մրցույթի արդյունքները
ОбществоԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի խորհրդակցությունների դահլիճում մայիսի 7-ին տեղի է ունեցել մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների հանրապետական մրցույթի արդյունքների ամփոփում, որին ներկա են եղել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու ԿԳ նախարար Սլավա Ասրյանը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին` բանակի հրամանատարը նախ ներկայացրել է մայ իսյան եռատոնի խորհուրդը, ապա շնորհավորել դպրոցականներին ու զինծառայողներին բարձր արդյունքեր ցուցաբերելու համար:
Վերջում հրապարակվել են պաշտպանության և ԿԳ նախարարների՝ «Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներին պարգևատրելու մասին» հրամանները, որոնց համաձայն, մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները, դպրոցականներն ու նրանց ուսուցիչները պարգևատրվել են արժեքավոր նվերներով, հուշանվերներով, պատվոգրերով և արժանացել դրամական խրախուսման: