Մայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսի ընթացքում թռիչքների շուրջ 50 րոպեանոց արգելք Է գործելու
ОбществоՄայիսի 9-ին Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսի ընթացքում թռիչքների շուրջ 50 րոպեանոց արգելք Է գործելու:
Մայիսի 7-ին Մոսկվայի օդանավակայանները 50 րոպեանոց ընդմիջումից հետո վերսկսել են ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսավիացիայում, «մայրաքաղաքի օդային գոտին փակվել Էր ժամը 10:30-ից մինչեւ 11:20-ը՝ կապված Հաղթանակի զորահանդեսի գլխավոր փորձի հետ»:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ սահմանափակումները պայմանավորված Էին զորահանդեսի օդային բաժինն ապահովելու անհրաժեշտությամբ, որին մասնակցել են հարյուրից ավելի թռչող ապարատներ:
«Բոլոր ավիաընկերությունները վաղօրոք ծանուցված են եղել սահմանափակումների մասին եւ բավական ժամանակ են ունեցել իրենց մոսկովյան չվերթների գրաֆիկները սրբագրելու համար»,- նշել են Ռոսավիացիայում:
Այստեղ նաեւ հիշեցրել են, որ թռիչքների համանման արգելք Է գործելու նաեւ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այսօր Մոսկվայում ավելի քան 16 հազար զինվորականներ են մասնակցել Հաղթանակի զորահանդեսի գլխավոր փորձին: Այն ներառել Է հետեւակային զորահանդեսային անձնակազմերի, մարտական տեխնիկայի երթը եւ օդուժի թռիչքներ:
Բացի ռուսաստանցի զինծառայողներից, զորահանդեսի նախապատրաստմանը մասնակցել են արտասահմանյան պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Սերբիայի եւ Չինաստանի ներկայացուցիչները (10 զորահանդեսային անձնակազմեր՝ 732 մարդ թվակազմով):
Կարմիր հրապարակով նաեւ անցել են «Արմատա» պլատֆորմներով ռուսական զրահատեխնիկայի, ինչպես նաեւ «Կուրգանեցի», «Բումերանգի» եւ «Կոալիցիա-ՍՎ» ինքնագնաց հրետանային հաուբիցի նորագույն նմուշները: