Հայաստանում անցկացվել Է «Անմահ գումարտակ» ակցիան
ОбществоՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարության նախաշեմին Հայաստանի ռուսական ռազմակայանի զնծառայողները Ռուսաստանի պաշտպանության նախարարության Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոցի բաձր դասարանների աշակերտների հետ առաջին անգամ մասնակցել են «Անմահ գումարտակ» ակցիային, որը կազմակերպել Էր միավորման անձնակազմի հետ աշխատանքի բաժինը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Հաղթանակի հերոսների հիշատակի հանրահավաքին, որը տեղի Է ունեցել դպրոցի բակում, մասնակցել են ավելի քան 300 զինծառայողներ եւ միջին ու բարձր դասարանների շուրջ 150 աշակերտներ: Երեխաները եւ ռուս զինվորները ձեռքներին բռնել Էին իրենց տատիկների եւ պապիկների՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների դիմանկարները:
«Ամեն տարի այդ պատերազմի մասնակիցների թիվն ավելի ու ավելի Է փոքրանում: Միակ բանը, որը մենք՝ ներկայիս սերունդը, կարող ենք անել, պահպանելն Է նրանց բարի հիշատակը, ովքեր վերադարձան հաղթանակով, նրանց, ովքեր չապրեցին մինչեւ այս պայծառ օրը»,- նշել Է անձնակազմի հետ աշխատանքի գծով զորախմբի հրամանատարի տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը: