Ուղղակի ձեռքսեղմում ու ցավակցություն է եղել, այդքան բան. Գալուստ Սահակյանը Բիբիլովի հետ հանդիպման մասին
ОбществоՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հերքում է Վրաստանի հետ միջպետական սկանդալի առկայությունը: Նրա խոսքով` եթե այդպիսի հարց առաջանար, Վրաստանի իր կոլեգան կդիմեր իրեն, բայց նման բան տեղի չի ունեցել: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահը` պատասխանելով լրագրողների հարցերին` Անատոլի Բիբիլովի հետ զրույցի առնչությամբ: «Ես նրան չեմ ընդունել: Մեր պետությունը որևէ հարաբերություններ չունի Օսիայի հետ, որպեսզի Գալուստ Սահակյանը ընդուներ ու լս եր այդ հարաբերությունների մասին: Ուղղակի ձեռքսեղմում ու ցավակցություն է եղել, այդքան բան»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա նշեց, որ իր ներդրումն ունի հայ-վրացական հարաբերությունների գործում: «Ես իմ փոքրիկ դերակատարությունն ունեմ: Առավել ևս, որ իմ առաջին այցերից մեկը եղել է Վրաստան: Ես հանդիպել եմ թե նախագահի, թե վարչապետի ու ԱԺ նախագահի հետ: Հիմնավորել եմ մեր պետության տեսակետները: Դրա շնորհիվ մենք կարողացանք ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները»,-նշեց Գալուստ Սահակյանը:
Մայիսի 4-ին Ազգային ժողովի լրատվական ծառայությունը մեկնաբանել է Գալուստ Սահակյանի եւ Անատոլի Բիբիլովի հանդիպման մասին տեղեկությունները` ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասել է, որ Գալուստ Սահակյանի հանդիպումն Անատոլի Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ։ Պաշտոնական հարց չի քննարկվել: Երկու անձնանց միջև մասնավոր հանդիպումները որևէ առնչություն չունեն քաղաքական դիքորոշումների հետ: