Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանը 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին, նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային՝ Երևանը Եվրոպական ուսանողական մայրաքաղաք ճանաչելու հարցում ունեցած ներդրման ու նաև այս հանդիպումը նախաձեռնելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Եվրոպական ուսանողական մայրաքաղաք ճանաչվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն է:

«Անշուշտ, պատվաբեր է լինել այս տարվա Եվրոպական ուսանողական մայրաքաղաքը, ինչը, թերևս նաև օրինաչափ է, քանզի ուսանողներին և ընդհանրապես երիտասարդությանն առնչվող հարցերը միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էլ` դիտվել մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծել է քաղաքապետը:
Առանձնակի կարևորելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:

«Երևանի քաղաքապետին կից գործող երիտասարդների խորհուրդը, որի ակտիվ անդամներից է նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, իր անմիջական ու կարևոր մասնակցությունն ունի մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերում, որոնց մի մասն, ի դեպ, հենց երիտասարդության կողմից արված առաջարկությունների հիման վրա է կազմվում: Երևանի քաղաքապետարանում այսօր հարյուրավոր երիտասարդներ են աշխատում, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն մեր քաղաքի զարգացման պատասխանատու գործում: Ասում են «երիտասարդ ժամանակ մենք սովորում ենք, իսկ տարիների ընթացքում` հասկանում»: Այժմ ձեր կյանքի լավագույն ժամանակներն են՝ սովորելու, գիտելիքի և փորձի պաշար կուտակելու համար: Դուք իրապես մարդկության և քաղաքակրթության շարժիչ ուժն եք, նաև ապագայի հույսն ու երաշխիքը: Քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ, նաև հաջողություն՝ ձեր բոլոր նախաձեռնություններում: Համոզված եմ, որ երևանյան հանդիպումը դրական շատ նոր լիցքեր կհաղորդի բոլորիդ ու դուք կսիրեք մեր 2797-ամյա քաղաքը, որն այս տարի դարձավ նաև ձեր մայրաքաղաքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գեհրկեն էլ, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, նկատել է, որ Հայաստանի մայրաքաղաքն իսկապես երիտասարդության շնչով առլեցուն քաղաք է, և համոզմունք է հայտնել, որ Երևանը պատվով կկրի Եվրոպական ուսանողական մայրաքաղաքի կոչումը:
«Թեև կարճ ժամանակ է, ինչ Երևանում եմ, սակայն արդեն հասցրել եմ հիանալ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ բնակիչների ջերմությամբ ու հյուրընկալությամբ: Վստահ եմ, որ 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում կազմակերպվող բոլոր միջոցառումներն ուրույն հնարավորություն կընձեռեն էլ ավելի խորությամբ ուսումնասիրել փոխադարձ փորձն ու նախանշել դրանց փոխանակման արդյունավետ եղանակները», - նշել է Էլիզաբեթ Գեհրկեն՝ հավելելով, որ 1982թ.-ին հիմնադրված Եվրոպական ուսանողական միությունը ներկայացնում է եվրոպական 39 երկրների 47 ազգային ուսանողական միություններ:

Հարկ է նշել, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) 2013թ.-ի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Զագրեբում (Խորվաթիա) ընթացող Եվրոպական ուսանողական միության 65-րդ կառավարման խորհրդին հայտ էր ներկայացրել 2015թ.-ին հյուրընկալել Եվրոպական ուսանողական ամենահեղինակավոր կազմակերպությանը: 2015թ.-ի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան (Հայաստան) և Իսրայելի Ազգային Ուսանողական Միությունը (Իսրայել): Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց Երևանը և այդպիսով հռչակվեց նաև 2015 թ. Եվրոպական ուսանողական մայրաքաղաք:
Միջոցառման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտերմիկ մթնոլորտում շփվել է հյուրերի հետ: Շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության համար՝ Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսանյանն էլ իր հերթին ուսանողների անունից մեկ անգամ ևս վստահեցրել է, որ պատրաստակամ են աշխուժացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ հատկանշելով, որ ի դեմս Տարոն Մարգարյանի՝ ունեն երիտասարդության ներուժն իրապես գնահատող և գործնական ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամ քաղաքապետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?