Ժնեւի համալսարանում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային սեմինար կանցկացվի
ОбществоԺնեւի համալսարանում մայիսի 15-ին «Օսմանյան հեղաշրջումն ու Հայոց ցեղասպանությունը» թեմայով միջազգային սեմինար է անցկացվելու, որի ընթացքում ներկայացվելու են նոր մոտեցումներ եւ դիտարկվելու են նոր հարցեր:
Սեմինարը կազմակերպել է Ժնեւի համալսարանի միջերկրածովյան, սլավոնական եւ արեւելյան լեզուների ու գրականության հայկական բաժանմունքը՝ Շվեյցարիա-Թուրքիա հետազոտական կենտրոնի եւ Ժնեւի Համալսարանի Պատմության տան հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը մասնակցելու են Հյուլյա Ադակը, Ջենգիզ Աքթարը, Համիթ Բոզարսլանը, Վալենտինա Կալցոլարին, Վիգեն Չեթերյանը, Սեւան Ղարիբյանը, Հանս-Լուկաս Կիզերը, Քերեմ Օքթեմը, Մաուրուս Ռայնկովսկին, Հորդի Թեհելը: