Իտալիայում փորձում են ինքնաթիռի քաշին դիմացող սարդոստայն ստեղծել
ОбществоԳիտնականները սարդերի ուսումնասիրելու ընթացքում ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ հատվածոտանիները սկսել են սովորականից երեք անգամ ավելի ամուր սարդոստայն հյուսել: Այդ պատճառով նրանք սկսել են նոր նյութի ստեղծման ուղղությամբ աշխատել:
Իտալիայի Տրենտոյի համալսարանի գիտնականները փորձում են սարդոստայնիօ ամրությունն ուժեղացնող հատուկ տեխնոլոգիա մշակել, որն ապագայում թույլ կտա ընկնող ինքնաթիռի քաշին դիմացող նյութ ստեղծել:
Ըստ Planet-today-ի, մասնագետների թիմի փորձերը լիովին հաջողությամբ չեն պսակվել: Բայց նրանք հույս ունեն, որ իրենց, ամեն դեպքում, կհաջողվի նման նյութ ստեղծել: Եվ դա ոչ միայն մեկ քայլ առաջ կլինի գիտության մեջ, այլեւ իսկական բացահայտում, որը հնարավոր կլինի օգտագործել մարդու գործունեության ամենատարբեր ոլորտներում: