ԱԱԾ-ն կաշառք վերցնելու պահին ձերբակալել է ԵՊՀ աշխատակցի
ОбществоՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին՝ կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է Երևանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ.Ս.-ի երկու քննությունների գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: