Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ
ОбществоՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.
«Սիրելի երկրապահներ,
Արցախի ազատամարտի հարգելի մասնակիցներ,
Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և զավակներ,
Շնորհավորում եմ Ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ: Անգնահատելի է այն մեծ ներդրումը, որ դուք ունեցել եք հայրենի հողի պաշտպանության, Արցախի ազատամարտի ընթացքում հաղթանակի կերտման գործում, որը մեզ հպարտության զգացում է պարգևում:
Ազգային բանակի կայացման գործում մեծ նվիրաբերում և մասնակցություն ունենալուց հետո էլ երկրապահները չեն դադարում իրենց հայրենանվեր գործունեությունը՝ սկսած մատաղ սերնդի դաստիարակության գործից, ավարտված ազատամարտիկների սոցիալական և հոգևոր խնդիրների լուծմամբ: Դուք ձեր գործունեությամբ և անձնական օրինակով երկրապահը դարձրել եք մեծագույն արժեք, առանց որի անհնար է պատկերացնել մեր նորանկախ երկիրն ու նրա ձեռքբերումները: