Գալուստ Սահակյանն այցելել է ԵԿՄ վարչություն
ОбществоՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Երկրապահի օրվան նվիրված միջոցառումների կապակցությամբ մայիսի 8-ին այցելել է ԵԿՄ վարչություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԵԿՄ վարչությունում եկեղեց ու սպասավորներն իրականացրել են խաչքարերի օրհնության կարգ: