Երեւանի պատվիրակությունը Նովոսիբիրսկում մասնակցում Է Հաղթանակի հոբելյանի տոնակատարությանը
ОбществоՆովոսիբիրսկի եղբայր-քաղաքների՝ Երեւանի, Մինսկի եւ Օշի պաշտոնական պատվիրակությունները ժամանել են «Սիբիրի մայրաքաղաք»՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարությանը, տեղեկացնում է Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մամուլի կենտրոնը:
Մայիսի 8-ին Նովոսիբիրսկի քաղաքագլուխ Անատոլի Լոկոտը հանդիպում Է ունեցել եղբայր-քաղաքների պատվիրակությունների հետ: Հանդիպմանը նա նշել Է, որ քաղաքների եղբայրությունն ամրագրված Է ընդհանուր պատմությամբ եւ ընդհանուր Հաղթանակով:
«Շնորհակալ եմ, որ արձագանքեցիք մեր հրավերին եւ եկաք Նովոսիբիրսկ՝ նշելու ընդհանուր տոնը՝ Հաղթանակի օրը: Մեր հայրերն ու պապերը միասին են արյուն հեղել, պաշպանել Հայրենիքը: Չնայած այն բանին, որ մեզ բաժանում են սահմանները, մենք հոգով միասին ենք»,- ասել Է Լոկոտը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: