Մոտ ապագայում պարզ կլինի, թե սահմանադրական բարեփոխումները երբ կքննարկվեն ԱԺ-ում
ОбществоՍահմանադրական բարեփոխումների շուրջ գործընթացները շարունակվում են, մոտ ապագայում պարզ կլինի, թե երբ է բարեփոխումների քննարկումը տեղափոխվելու Ազգային ժողով: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Քաղաքական ուժերի որոշ մասն արել է իր հայտարարությունները: Քանի որ մայիսի 5-ին լրացել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին ուղղված առաջարկություններ ներկայացնելու ժամկետը, ապա մասն ագիտական խորհուրդը կքննարկի ստացված առաջարկներն ու կտա իր եզրակացությունը: Հետո, ըստ ընթացակարգի, ՀՀ Նախագահը կորոշի, թե երբ է ուղարկում ԱԺ»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով խորհրդարանում բուռք քննարկումների առիթ հանդիսացած օրինագծին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ արտերկրում շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներ կատարող և Հայաստանում գրանցված կազմակերպություններին արտոնություններ տվող օրենքը շատ լավն է, միայն պետք է կարողանալ ճիշտ կիրառել:
Ազգային ժողովը մայիսի 5-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ քննարկեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, իսկ մայիսի 6-ին այն ընդուն եց ամբողջությամբ: Այս նախագծով 13 տոկոս եկամտային հարկի դրույքաչափ սահմանվում այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատանքներ են կատարում բացառապես Հայաստանից դուրս և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներին: Բացի այդ` կազմակերպությունները, գրանցվելով Հայաստանում, վճարում են 5 տոկ ոս շահութահարկ, ինչը խթանող գործիք է Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության համար: Այս օրենքը չի նախատեսում կրկնակի հարկում, այսինքն` ստացվում է, որ օտար երկրում նշյալ աշխատանքը կատարող անհատները եկամտահարկ վճարում են միայն Հայաստանում: Օրենքը չի վերաբերում անհատներին, ովքեր օտար երկրում աշխատում են առանց գրանցման: