Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուրքական շաբաթ. հայկական որբանոցը ավերումից փրկելուց մինչև նախընտրական մթնոլորտի շիկացում

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում ավելի են թեժանում նախընտրական քննարկումներն ու խմորումները, Ստամբուլում պետության վարած քաղաքականության հետևանքով փորձ է արվում վերացնել հայկական պատմական ժառանգության ևս մեկ կոթող, իսկ թուրքական վերնախավը շարունակում է ելք փնտրել Հայոց ցեղասպանության և հայկական հարցի շուրջ իրենց իսկ ստեղծած թնջուկից. այս և մի շարք այլ թեմաներն անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայի ներքաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններից էին: «Արմենպրես»-ը հետևել է այս շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Այս շաբաթ Ստամբուլի հայ համայնքն ու բարեխիղճ քաղաքացիներն իսկական պայքար սկսեցին Թուզլա թաղամասում գտնվող, հայ որբերի կողմից կառուցված «Արմեն ճամբար» անունով հայտնի որբանոցի շենքը պահպանելու նպատակով: Չնայած ավելի վաղ սկսված իրավական պայքարին, մայիսի 6-ին հայտնի դարձավ, որ բուլդոզերները մտել են շինության տարածք և սկսել են քանդել որբանոցի շենքը: Այս մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապեցին շինության տարածք: Հերթապ ահություն հաստատելով շենքի տարածքում նրանք հասան այն բանին, որ քանդման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական որբանոցի ներկայիս սեփականատերերը շենքի քանդման դեմ սկսված պայքարի արդյունքում հայտնել են, որ առժամանակ դադարեցնում են քանդման աշխատանքները և պատրաստ են առաջարկների: Նրանք համաձայնություն էին հայտնել շուրջ մեկ ամիս սպասել, մինչև կստանան որևէ կառուցողական առաջարÕ ¯: Ներկայում, սակայն, «Արմեն ճամբար»-ի տարածքում հերթապահությունը շարունակվում է: Շատերը արդեն 3-4 օր է, ինչ ուտում, քնում և անգամ դասերը պատրաստում են հենց որբանոցի տարածքում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո էլ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները և պաշտոնյաների կողմից հայտարարությունները չդադարեցին: Գերմանիայում հավաքված թուրքերի ներկայությամբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ելույթի ժամանակ անդրադարձավ Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշմանը: Նա մեղադրանքներ հնչեցրեց Բունդեսթագի հասեցին Ցեղասպանության հարցին միջամտելու համար՝ հորդորելով չխառնվել հարցին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթվա վերջին նստավայրում ճաշի հրավիրեց շուրջ երեք տասնյակ թուրք պատմաբանների և ակադեմիկոսների՝ զարկ տալու Հայկական հարցի շուրջ թուրքական նոր ժխտողականությանը: Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, հանդիպման ժամանակ Էրդողանը ոչ միայն հերթական ստերը հնչեցրեց Հայոց ցեղասպանության մասին, այլև իր դժգոհությունը հայտնեց նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Երևան գալու փաստի առնչությամբ< /a>՝ նշելով, որ այդպիսով վերջինս «խաղաթուղթ է տվել հայերի ձեռքը»:

Լյուքսեմբուրգում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին համապատասխան բանաձևի ընդունումը պատճառ դարձավ, որ Թուրքիան զրկվի ևս մեկ օտարերկրյա դեսպանից. մայիսի 7-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ հետ է կանչում Լյուքսեմբուրգում իր դեսպանին:

Հայոց ցեղասպանության խնդրի պատճառով սրվեցին նաև ռուս-թուրքական հարաբերությունները. Էրդողանը մերժեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում կրած հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: Պատճառը Ցեղասպանության տարելիցին Պուտինի այցն էր Հայաստան և այստեղ նրա արած հայտարարությունները: Ավելի ուշ, Թուրքիայի նախագահը հայտնեց, որ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին թուրքական կողմը կներկայանա Ռուսաստանում Թուրքիայի դեսպանի կամ գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական խմորումները նոր դրսևորումներ են ստանում: Շաբաթվա սկիզբը աչքի ընկավ սկանդալներով՝ կապված Էրդողանի՝ երկրի արևելյան քրդաբնակ տարածքներ կատարած այցերի հետ: Քրդաբնակ Բաթմանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետերը հրաժարվեցին դիմավորել նախագահին, ինչի արդյունքում վերջինս ստիպված եղավ չեղյալ համարել նախատեսված մի քանի այցեր քաղաքապետարաններ: Ավելին, Մարդինում քրդական Ժողովուրդների դեմոկրատակա ն կուսակցության շենքի մոտ հավաքվածներն այն պահին, երբ այդ տարածքով անցնում էր նախագահի մեքենան, թիկունք դարձրեցին նրան:

Քրդական կուսակցությունը ահազանգեց, որ Էրդողանը, չնայած անկողմնակալ լինելու իր պարտավորությանը, քողարկված ձևով միտինգների ժամանակ քարոզչություն է իրականացնում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Այս հանգամանքից ելնելով՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը բողոք-դիմում ներկայացրեց երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողով, որը, սակայն մերժվեց: Հանձնաժողովը մերժեց նաև ընդդիմադիÖ € Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացրած համանման բողոքը:

Հայտնի դարձավ նաև, որ Էրդողանի միտինգներից առաջ քաղաքում գործող բոլոր պետական և մասնավոր դպրոցների ուսուցչական անձնակազմերին և մյուս աշխատակիցներին հատուկ կարգադրություն է արվում` մասնակցելու նախագահի միտինգին:

Իսկ Էրդողանը, շարունակելով խախտել նախագահ ընտրվելուց հետո տված անկողմնակալության երդումը, կշարունակի կոծկված քարոզչությունը ԱԶԿ օգտին. նա առաջիկայում հանրահավաքներ կիրականացնի Գերմանիայում և Բելգիայում:

Թուրքիայում նախընտրական շրջանում սկսված այս ընտրախախտումները չվրիպեցին ԵԽԽՎ ուշադրությունից, որն արդեն իսկ հայտարարություն տարածեց՝ կոչ անելով հարգել արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ թուրքական պետության ստանձնած պարտավորվածությունը:

Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն արտերկրում բնակվող քաղաքացիների համար արդեն մեկնարկել են: Մայիսի 8-ին ընտրելու իրենց իրավունքն օգտագործեցին Ավստրալիայի թուրքերը:

Անցնող շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը 4000 օրինակով հրատարակել է Ղուրանի հայերեն թարգմանությունը: Նախարարությունը Ղուրանի հայերեն առաջին թարգմանության վրա աշխատել է չորս տարի, որից երկուսուկես տարին թարգմանչական աշխատանքներ են տարվել:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?