Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանում փլուզվել է տերմինալի տանիքը
ОбществоՍտամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մի խումբ մարդիկ վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է թուրքական Todays Zaman պարբերականը, օդանավակայանի տերմինալներից մեկում առաստաղը քանդվել է:
Կատարվածի հետևանով վնասվածքներ են ստացել տեղի անվտանգության աշխատակիցները և սովորական ուղևորներ, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: