Գեղարքունիքի մարզում շուքով նշվում է Մայիսյան հաղթանակների տոնը
ОбществоԳեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ Մարտունի, Վարդենիս, Սեւան, Ճամբարակ քաղաքային ու գյուղական խոշոր համայնքներում շուքով նշվում են Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70 եւ Շուշիի ազատագրման 23 ամյակները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գավառ քաղաքի Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, կրթական եւ մշակութային հաստատությունների, ուժային կառույցների աշխատակիցները, Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերանները, բազմաթիվ անհատ քաղաքացիներ:
Մեծ Հայրենականի եւ Արցախյան ազատամարտի վետերաններին եւ երկրապահներին Մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ մաղթելով նրանց քաջ առողջություն, խաղաղ ու անհոգ կյանք: «Մայիսյան պատմական հաղթանակների շնորհիվ է մեր հայրենիքը նվաճել իր խաղաղ օրերն ու տարիները: Տա Աստված, որ մեր հողն այլեւս նոր պատերազմներ չտեսնի, իսկ մենք այսուհետ նշենք տնտեսական զարգացման նշանակության հաղթանակներ»,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի՝ հերթական Հաղթանակի օրը մարզում բարեբախտություն են ունեցել դիմավորել միայն Մեծ Հայրենականի մասնակից 89 վետերաններ, ովքեր Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստացել են հուշանվերներ, համայնքապետարաններից՝ դրամամական պարգեւներ, արժանացել առանձնահատուկ մեծարանքների ու շնորհավորանքների: Դրամական պարգեւներ են ստացել նաեւ Արցախյան ազատամարտի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքիները: Բոլոր համայնքներում այցելություններ եւ ծաղկեդրման արարողություններ են տեղի ունեցել Մեծ ՀայրենակÕ �նի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Վարդենիս քաղաքում ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսի զինվորների մասնակցությամբ կազմակերպվեց զինվորական ցուցադրական շքերթ: Երեկոյան ժամերին մարզի որոշ համայնքներում կտրվի հրավառություն՝ նվիրված Մայիսյան հաղթանակների օրվան:
Խոսրով Խլղաթյան