Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության ղեկավարը խոսել է հայկական որբանոցի ճակատագրի մասին
ОбществоԹուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության ղեկավար Ադնան Էրթեմն անդրադարձել է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի ճակատագրին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Էրթեմը նշել է, որ 2011 թվականին ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների 79 տարի առգրավված գույքը վերադարձնելու մասին ընդունված օրենքը չի գործում «Արմեն ճամբար»-ի վրա, քանի որ վերջինս սեփականաշնորհված է անհատի կողմից, իսկ սեփականատիրոջից ուղղակի վերցնել և որբանոցի տարածքը հայկական համայնքին տրամադրելն անհնար է: «Հայկական համայնքն իրավացի է, սակայն այստեղ գործում են մասնավոր իրավունքի նորմերը»,- ասել է Էրթեմը: Որպես լուծման հնարավոր տարբերակ նա հայտնել է, որ պետությունը կարող է սեփականաշնորհել որբանոցի տարածքը , այնուհետև այն հատկացնել հայկական համայնքին:
Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տ արբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում նաև մարդիկ են հերթապահում: Որբանոցի սեփականատերը համաձայնվել է սպասել մեկ ամիս, որպեսզի հայկական կողմը որևէ կառուցողական առաջարկ անի:
Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: «Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերան որոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: Թուրքիայում 2011 թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում: 5.552 հազար քմ տարածք ունեցող որբանո ցը 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ-ին: 1977 թվականին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:
Ճամբարն այս ընթացքում անցել է տարբեր տերերի ձեռքով: Վերջինն այն գնել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Մեհմեթ Ալի Այդընլարը: Հետագայում որբանոցի սեփականության իրավունքները մի քանի անգամ փոխվել են Այդընլար ընտանիքի ներսում: Ներկայում դրանք պատկանում են Այդընլար ընտանիքի բարեկամ Էրհան Այդընլարին, սակայն հայկական որբանոցի սեփականության հարցերո վ զբաղվում է Մեհմեթ Ալի Այդընլարի բարեկամը` Ֆաթիհ Ուլուսոյը: