Հայաստանի տաղավարը Վենետիկի բիենալեում ճանաչվել է լավագույն ազգային տաղավար
КультураԺամանակակից արվեստի Վենետիկի բիենալեում լավագույն ազգային տաղավար է ճանաչվել Հայաստանի Հանրապետության տաղավարը՝ արժանալով «Ոսկե առյուծ» մրցանակին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ֆորումի թվիթերի պաշտոնական էջից: Հայկական սփյուռքի 18 արվեստաագետների աշխատանքներ են ներկայացվել 2015 թվականի Վենետիկի բիենալեում: Հայակական տաղավարը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այն գտնվում էր Մխիթարյան միաբանության աթոռանիստ Սուրբ Ղազար կղզում: «Armenity» («Հայություն») անունը կրող տաղավարը բաց կլինի մինչև հոկտեմբերի 18-ը և ներառում է փարիզաբնակ, Թուրքիայում ծնված հայ արվեստագետ Սարգիսի երկու աշխատանք՝ «Danseuse doree en haut du toit» (2012) և «Atlas de Mammuthus Intermedius» (2014), որոնցից մեկը պարունակում է 150 հազար տարեկան մամոնտի ոսկոր:
Երկար տարիների ընթացքում հենց այս արվեստի ֆորումում են ցուցադրվել 20-րդ դարի լավագույն արվեստագետները: Բացի ազգային ներկայացուցչություններից, որոնք ցուցադրում են այս կամ այն պետության ամենաակտուալ եւ հեղինակավոր արվեստագետներին, բիենալեի շրջանակներում անց են կացվում երկու հսկա կոլեկտիվ ցուցադրություններ, մեկը` Pro Art տաղավարում, մյուսը` Արսենալեում, որը նախկինում նավաշինական գործարան է եղել:
Ֆորումի ընթադցքում լավագույն արվեստագետի, երիտասարդ արվեստագետի, ազգային տաղավարի, լավագույն անդրադարձի և արվեստում նշանակալի ավանդի համար շնորհվում են «Ոսկե առյուծները»: