Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայրենանվիրումի և ազգանվիրումի ոգին է, որ պիտի առաջնորդի մեզ` համախմբվելու

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մասնակցելու առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 9-ին սուրբ և անմահ Պատարագ է մատուցել Վաշինգտոնի Անարատ հղության մայր տաճարում:

Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական գրասենյակից, սրբազան արարողությանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պատվավոր հյուրեր, Միացյալ Նահանգների տարբեր ծուխերից ու համայնքներից այս առիթով ժամանած հազարավոր հավատացյալներ, Վաշինգտոնի Արքեպիսկոպոս Նորին Գերազանցություն Կարդինալ Դոնալդ Վերլը և Քույր Եկեղեցիների այլ ներկայացուցիչներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն է բերել ներկաներին: Կաթողիկոսի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի բարեպաշտ հայորդիներ,

Աղոթաբույր այս տաճարում հավաքվել ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման առիթով: Սրբազան պատարագի ընթացքին ունկնդիր եղանք Հովհաննես առաքյալի Երկրորդ թղթի հետևյալ խոսքին, թե ամեն ոք, ով արդարութիւն է անում, Նրանից, այսինքն` Աստծուց է ծնված: Առաքյալը Աստծուն որդիանալը պայմանավորում է մարդու արդարությամբ: Արդարության մասին առաքյալի ուղերձը ամբողջանում է այսօր ընթերցված Ավետարանում` ի ծնե կույրի պատմության դրվագով (Յովհ. Թ): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, ինչպես պատմում է ավետարանիչը, բժշկում է ի ծնե կույր մի մարդու: Փարիսեցիները, սակայն, չեն ընդունում հրաշագործ բժշկության փաստը և տաճարից արտաքսում բժշկվածին: Տիրոջ կողմից տեսողություն ստացած անձը ձեռք է բերում նաև հոգևոր տեսողություն և ճանաչում Քրիստոսին որպես «լույսն աշխարհի» (Յովհ. Թ 5): Մինչդեռ տեսողություն ունեցողները կուրանում են ճշմարտության առջև: Ահա ավետարանական մի պատում, որ նկարագրում է հոգևոր կուրության ողբերգությունը` պայմանավորված ճշմարտության, ակնհայտ իրողության ժխտումով, որը ծնեց անարդարություն և չարիք:

Ավետարանական այս պատումը այսօր նույնպես արդիական է: Մեր ժողովուրդը 100 տարի շարունակ բախվում է Թուրքիո կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությանը: Թուրքիան իր ժխտողականությունը իրագործում է պետական մակարդակով, դիվանագիտական խարդավանքներով ու ճնշումներով: Ժամանակը, ինչպես և այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ցույց տվեցին, որ անհեռանկար է Թուրքիայի այս ամոթալի քաղաքականությունը: Ճշմարտությունը, արդարության մեր կանչը արձագանքում են աշխարհում, մարդկանց, ժողովուրդների սրտերում: Նորանոր երկրներ, պետական կառույցներ, հեղինակավոր կազմակերպություններ ճանաչում և դատապարտում են քսաներորդ դարասկզբին մեր ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունը` որպես Ցեղասպանություն: Բայց միաժամանակ ականատես ենք որոշ պետությունների կողմից դրսևորվող կրավորական կեցվածքի, որն առայժմ դիրքորոշումն է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների:

Ճշմարտության ճանաչումը, արդարության իրագործումը անհրաժեշտ է ոչ միայն մեր ժողովրդին, ոչ միայն` մեր նահատակներին, ովքեր այլևս սրբադասված` բարեխոս են աշխարհում արդարության, մարդասիրության, խաղաղության համար, այլև նույնքան` Թուրքիային` սեփական պատմությանն առերեսվելու, անցյալի ոճրագործության մեղքը թոթափելու համար, անհրաժեշտ է և ազգերի ու ժողովուրդների մեծ ընտանիքին` արդարության հիմքի վրա կառուցելու համար հաշտ ու խաղաղ իր ապագան:

Արդարության իրագործումը ճանապարհ է աստվածանմանության, Երկնավոր Հոր պարգևած որդիության շնորհին արժանանալու: Այս է հաստատում առաքյալը` ասելով, որ արդարություն գործող ամեն ոք Աստծուց է ծնված: Մինչդեռ արդարության ժխտումը` քաղաքական, տնտեսական կամ շահադիտական այլ պատճառներով, հեռացնում է Աստծուց, մարդկության կյանքը ենթարկում վտանգների: Արդարության անտեսումով, ոճիրների անպատժելիությամբ աշխարհը ականատես եղավ նոր ցեղասպանությունների, մեր օրերում շարունակվող ահաբեկչությունների, զանգվածային կոտորածների, արյունահեղությունների: Առաքյալի` Երկնավոր Հորը որդեգրվելու հորդորը կոչ է արդարությունը մշտապես իրագործելու`անձնական, պետական և հասարակական կյանքում: Կոչ է ճշմարտության պաշտպանության ու հաղթանակի, բացառելու ճշմարտության և արդարության առջև փարիսեցիական կուրությունը, որպեսզի մարդկությունը կարող լինի ընթանալ դեպի արդար, բարօր ու համերաշխ աշխարհ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Արդար Աստծո որդիներ որպես` մենք պիտի շարունակենք աննվազ ջանքերը մեր ազգի հանդեպ, ինչպես և մարդկության կյանքում արդարության հաստատման և հաղթանակի համար: Այս ձգտումով և ոգով մեր ժողովուրդը իր մասնակցությունը բերեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում, ինչպես և Արցախ աշխարհի ազատագրության գործում, որոնց հիշատակումով հաղթական և տոնական են մայիսյան այս օրերը: Հայրապետական Մեր հորդորն է, որ հաստատուն մնաք արդարության մեր պայքարում, անսասան` ազգաշեն ու հայրենաշեն ընթացքներում և շարունակեք բարի արարումներով շենացնել ազգային-եկեղեցական մեր անդաստանը, զորացնել պետական և հայրենական մեր կյանքը: Հայրենիքը, պետականությունը և Եկեղեցին այն արժեքներն են, որոնք ամուր են պահում ազգի գոյության, ազգային ինքնագիտակցության հիմքը: Զորեղ լինի հայրենիքը, զորեղ կլինի նաև ազգը, և դրանով նույնքան զորեղ` մեր պահանջատիրությունը` Ցեղասպանության համընդհանուր դատապարտման, հատուցման և հետևանքների վերացման:

Հայրենանվիրումի և ազգանվիրումի ոգին է, որ պիտի առաջնորդի մեզ`համախմբվելու ազգային մեր անդաստանում ծառացած խնդիրների դիմագրավման համար: Հայրենաբնակ հայորդիների կյանքում հառնած մարտահրավերները, արցախյան հիմնահարցը, հակամարտությունների պատճառով սիրիահայության և իրաքահայության դժվարին կացությունը շեշտում են հրամայականը`միաբանությամբ հաղթահարելու առկա նեղություններն ու խնդիրները: Եղբորն աջակցելը, ազգ ու հայրենիք շենացնելը նույնպես արդարության իրագործում է, ըստ Աստծո կամքի ընթանալու հաստատակամություն և Աստծո որդիության շնորհին արժանանալու երաշխավորված ուղի:

Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ խաղաղ երկնքի ներքո, շինության ու բարօրության մեջ պահի ու պահպանի Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեր Հայրենիքն ու ողջ ժողովրդին և պարգևի հավատավոր գործոց հաջողություններ և երկնառաք բյուր բարիքներ:

Սրտագին ողջունում ենք այս սրբազան Պատարագին ներկայությունը քույր Եկեղեցիների ներկայացուցիչների, ի մասնավորի Կաթոլիկ Եկեղեցու հոգևորականաց, որ եղբայրական սիրով և պատրաստակամությամբ հնարավորություն ընձեռեցին Պատարագ մատուցելու այս սրբազան տաճարում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ ամենքիդ հետ. ամեն»:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?