Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին, 7- ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5- ին, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Oդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ին և 7-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին' հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 4-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +36 աստիճան, սեպտեմբերի 5-ին' +34, սեպտեմբերի 6-ին' +33, սեպտեմբերի 7-8-ին' +35 աստիճան: