Մեկ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանից արձակվել է 39500 կրակոց
ОбществоՄեկ շաբաթվա ընթացքում ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունն արձագանքել է 236 դեպքի:
Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ասաց փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ՏԿԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ժամանակ ՀՀ ՏԿԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցել է հանրապետության չորս՝ Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում «911» ծառայություն ստացվող զանգերի տեղայնացման մասին: Ս. Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ստացվող ահազանգերը մոնիթորինգի են ենթարկվում` ծառայության որակը վերահսկելու նպատակով: ՏԿԱԻ նախարարության կողմից իրականացվող ապակենտրոնացման ծրագրի շրջանակում «911» ծառայություն ստացվող զանգերը տեղայնացվելու են հանրապետության բոլոր մարզերում:
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների եւ Վրաստանի տարածքում գրանցված ցնցումների մասին:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Ա. Կարապետյանն էլ խոսել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ գործել է 256 հակակարկտային կայան, արձակվել՝ 39500 կրակոց: