ՌԴ կառավարությունը լրացուցիչ օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի փախստականներին. Մեդվեդևի հրամանագիրը
Международные новостиՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր ստացել են փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան, 99,648 ռուբլու չափով ֆինանսական օգնություն տրամադրելու մասին: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի հայտնել է ՌԴ կառավարության կայքը:
«Հրամանագիրը կապահովի նպատակային ֆինանսական աջակցության տրամադրումն Ուկրաինայի այն փախստականներին, ովքեր բնակվում են ՌԴ-ի քաղաքացիների բնակավայրերում, փախստականի կարգավիճակ ստացածներին կամ Ռուսաստանի տարածքում ժամանակավոր ապաստան գտածներին և նրանց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամներին»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ տարածքային մարմինների տեղեկացման՝ նրանց թիվը գերազանցում է 33 000 հոգու:
Օգնությունը հաշվարկելիս, հաշվի է առնվելու Ուկրաինայի քաղաքացիների փաստացի բնակության ժամանակահատվածը ռուս քաղաքացիների տներում 2014թ.-ի հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը, բայց ոչ ավելի, քան 30 օրվա ընթացքում: Յուրաքանչյուր անձի համար մեկ օրում ֆինանսական օժանդակությանն ուղղված գումարը կազմելու է 100 ռուբլի: