Երևանի փոքր կենտրոնի մայթերի ծառաբներին տեղադրվել են մետաղյա նախշացանցեր
ОбществоՄայրաքաղաքի ընդհանուր բարեկարգման ծրագրերի համատեքստում նախշացանցերով են պատվել փոքր կենտրոնի մայթերի ծառաբները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին փուլում աշխատանքներ են ծավալվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, որից հետո գործընթացը կծավալվի նաև Հանրապետության հրապարակում ու քաղաքի այլ հատվածներում: