Բակո Սահակյանն անցկացրել է գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներին վերաբերող խորհրդակցություն
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ` նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել հակահրդեհային միջոցառումների իրականացմանը:
Համապատասխան զեկույցները լսելուց հետո երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա են եղել վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: