Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 7.31 մլն դրամ
ОбществоՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.65 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 9.83 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ բն ապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 187.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 3.49 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 48 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 384 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.09 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ընդերքի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նմանատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտումների համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 616 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի, Արարատի և Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:
Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 25 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ՊՈԱԿ-ին: Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 13 հատ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 5.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 1.5 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 3 խեցգետնաորսիչ:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 7.31 մլն դրամ