Նախագահը ներկա է գտնվել Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին նվիրված համերգ- ներկայացմանը
ОбществоՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայոց երգի հայրիկը» խորագրով համերգ-ներկայացմանը՝ նվիրված հայկական ժողովրդական երգարվեստի բնագավառում իր մեծ ներդրումն ունեցած Հայրիկ Մուրադյանի 110-ամյակին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: