Միջերկրական ծովում թուրքական նավ է ռմբակոծվել
ОбществоՄիջերկրական ծովում՝ Լիբիայի ափերի մոտ թուրքական բեռնատար նավ է ռմբակոծվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, արդյունքում՝ նավի անձնակազմի մեկ անդամ զոհվել է, մյուսները՝ վիրավորվել: Նավը ռմբակոծվել է օդից, Լիբիայի Թոբրուք նավահանգստի մոտ:
Միջադեպը դատապարտել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ անվանելով այդ քայլը վայրագություն: Մինչդեռ լիբիական կողմը հաղորդել է, որ իրենք ազդանշան են տվել և կոչ են արել չմոտենալ նավահանգստին: