Ճապոնական ընկերությունն ուսումնասիրում է Առափիի սողանքային գոտին
ОбществоՃապոնական ընկերությունն ուսումնասիրություններ է իրականացնում Առափիի սողանքային գոտում: Ուսումնասիրությունները տևելու են 2 տարի: Դրանց նպատակն է պարզել սողանքի առաջացման պատճառները: Երևույթի պատճառները գտնելուց հետո հնարավոր կլինի մշակել սողանքից պաշտպանվելու և վնասների կանգարգելման միջոցառումների ծրագիր:
Այս մասին տեղեկացրեց Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանը: Նշենք, որ գյուղում առկա է սողանքի 3 ակտիվ գոտի: Գյուղի 480 բնակելի տներից 120-ը գտնվում են սողանքային գոտիներում: Այդ գոտիներից մեկում էլ գտնվում է գյուղի դպրոցը:
Ուսումնասիրությունների ավարտից հետո միայն առաջարկություն կներկայացի ՀՀ կառավարությանը:
Արմենուհի Մխոյան