Մարզերի քանդակները կքննարկվեն ՀՀ քաղաքաշինության նախարարին կից գեղարվեստի հանձնաժողովում
ОбществоՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մայիսի վերջին կայցելի Վայոց Ձորի մարզ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարության պատասխանատուները հունիսի ընթացքում կայցելեն նաև ՀՀ Լոռու մարզ՝ Վանաձորում կառուցվելիք բուժկենտրոնի շինհրապարակ, ինչպես նաև՝ ՀՀ Արագածոտնի մարզ:
Ընթացք տալով քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ընթացքում մասնագետների բարձրացրած՝ հայ ճարտարապետների աշխատանքների հանրահռչակման և ճանաչելիության խնդրին, նախարար Սարգսյանը հանձնարարել է նախարարության ենթակայության տակ գործող Ճարտարապետության ազգային և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտների տնօրեններին՝ պատրաստել հանրապետության մարզերում հայ ճարտարապետների հեղինակած արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք, որը կներառի շենքերի հեղինակների անունները և կառուցման տարեթվերը՝ այդ շենքերի վրա նր անց անունները փորագրելու համար:
Հանրապետության մարզերում տեղադրվող քանդակների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությանն ուղղված դժգոհություն-ահազանգերը կանխելու նպատակով և անսալով մի խումբ քանդակագործների առաջարկներին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում առաջիկայում կստեղծվի նախարարին կից գեղարվեստի հանձնաժողով, որը նախապես կքննարկի մարզերում տեղադրվող քանդակները:
Անդրադառնալով եզրափակիչ փուլում գտնվող Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ ճարտարապետների միավորման հետ մշակվող օրենքին, նախարարը գնահատանքի խոսք է հայտնել քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին՝ վերջինիս կողմից օրենքի մշակման ուղղությամբ կատարած աշխատանքների համար: