Facebook-ը փորձարկում է սեփական որոնողական համակարգը
ОбществоFacebook սոցիալական ցանցը փորձարկում է սեփական որոնողական հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է հղումներ տեղադրել անձնական էջում՝ առանց որոնողական այլ համակարգերի, ասենք՝ Google-ի օգտագործման:
Facebook-ի որոշ օգտատերերի մոտ հայտնվել է «ավելացնել հղումը» կոճակը, որը սեղմելու դեպքում բացվում է հոդվածների եւ ակնարկների որոնման պատուհանը: Սոցցանցի ներկայացուցիչների խոսքով, նոր գործառույթի փորձարկման համար ավելի քան մեկ տրիլիոն հրապարակում է ինդեքսավորվել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ներկայում օգտատերերը պետք է պատճենեն հղման հասցեն կամ այն գտնեն որոնողական համակարգում, ինչից հետո միայն կարող են այն կիսել Facebook-ի իրենց էջում:
Առայժմ չի հստակեցվում, թե նոր գործառույթը երբ հասանելի կլինի Facebook-ի բոլոր օգտատերերին: