Մայիսի 21-ը բնապահպանական կրթության օրն է
ОбществоՄայիսի 12-ին նախկին ԽՍՀՄ երկրները նշում են բնապահպանական կրթության օրը։ Տոնը, որի նպատակն է բոլոր գիտություններում արդիական պահել բնապահպանական գիտելիքը, հաստատվել է 1991թ.։
Այս օրը տարբեր քաղաքներում անցկացվում են տարբեր բնապահպանական միջոցառումներ։ Այս օրը նշում է բնության պահպանության գործով հետաքրքրված ամեն մարդ։ Բնապահպանական կրթության նպատակը այսպես կոչված բնապահպանական մշակույթ ձեւավորելն է, փոխանցում է Calend-ը։
Բնապահպանության խնդիրների շուրջ միջազգային հանրությունն առաջին անգամ լուրջ անհանգստություն հայտնեց 1972թ., երբ Ստոկհոլմում հրավիրվեց շրջակա միջավայրի պաշտպանության թեմայով ՄԱԿ առաջին միջազգային կոնֆերանսը։
20 տարի անց՝ 1992թ. Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցավ 2-րդ կոնֆերանսը, որի ժամանակ բարձրացվեց նաեւ բնապահպանական կրթության հարցը։
Աշխարհի երկրների մեծ մասի ղեկավարները ընդունեցին եւ հավանություն տվեցին մարդկության զարգացման կոնցեպցիայի իրացման ծրագրին, որում կարեւոր տեղ էր հատկացվում բնապահպանական կրթությանը։