Գավառի կոյուղու դիտահորում թունավորված քաղաքացու վիճակն արդեն կայուն է
ОбществоԳավառ քաղաքի Բանդեր թաղամասում կոյուղու դիտահորում այսօր մաքրման աշխատանքներ կատարելիս գիտակցությունը կորցնելու աստիճան թունավորված քաղաքացի, Դիլիջանի բնակիչ Գ.Գ.-ն Գավառի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո արդեն եկել է գիտակցության եւ գտնվում է կայուն վիճակում:
Ինչպես տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, դիտահորի մեջ աշխատելիս՝ կոյուղու օդից ծանր թունավորում ստացած քաղաքացուն բժշկական կենտրոն էին տեղափոխել անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում: «Ցուցաբերված համապատասխան բուժօգնության շնորհիվ տուժածն աստիճանաբար եկավ գիտակցության, եւ այժմ արդեն գտնվում է կայուն վիճակում, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հավաստեց Աշոտ Կարապետյանը:
Խոսրով Խլղաթյան