Պայթյուն Բաբաջանյան փողոցի գազալցակայանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 12-ին՝ ժամը 12.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: