Փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում
ОбществоԱշխատանքի և զբաղվածության վարչությունը նախագիծ է մշակել, որով նախատեսվում են մի շարք փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:
Նախագիծը ենթադրում է Աշխատանքային հարաբերությունների և իրավակիրառական պրակտիկայի դյուրացում: Ըստ նախագծի, որն ի դեպ արդեն ընդունվել է կառավարության կողմից, կիրառությունից կհանվեն աշխատանքային գրքույկները, իսկ իմֆորմացիան, որը պահպանվում էր այնտեղ, կարելի կլինի ձեռք բերել էլեկտրոնային բազայից…
Սակայն լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կարող է քաղաքացին ստանալ իր տվյալները և արդյո՞ք դրանց ստացումը ավելորդ քաշքշուկներ չի առաջացնի, պարոն Ալեքսանյանը չպատասխանեց՝ նշելով, որ դա իր մասնագիտական հմտությունների մեջ չի մտնում և ավելի պարզ կլինի, երբ օրենքն ընդունելուց հետո սկսվեն փոփոխություններն իրականացնելու աշխատանքները:
Նախագիծը նաև ներառում է փոփոխություններ սկսնակ աշխատողների համար: Այսպիսով, եթե քաղաքացին գործատուի մոտ անցնում է ուսուցման շրջան, ապա տվյալ աշխատակիցը չպետք է տվյալ գործատուի մոտ անցնի փորձաշրջան: Իսկ այն գումարը, որը աշխատակիցը կստանա ուսուցման ընթացքում, կհամարվի ոչ թե աշխատավարձ, այլ կրթաթոշակ: Այսպիսով՝ սկսնակ աշխատակցի համար գործատուն պետք է կազմակերպի ուսուցման ընթացք:
Նախագծով նաև սահմանվում է, որ աշխատանքային պայմանագրերում կավելացվեն փորձաշրջանի և արձակուրդի պայմանները: Այսինքն օրենքով գործատուն կարող է փորձաշրջան սահմանել 3 ամսից ոչ ավելին, և պայմանագրում այս դրույթների հստակ ավելացումից հետո փորձաշրջանը չի կարող օգտագործվել ի վնաս աշխատողի:
Բացի դրանից գոյություն ունեն արձակուրդների տեսակներ, որոնք համապատասխանաբար տարբեր ժամկետներով են, և պայմանագրում աշխատողի արձակուրդի տեսակը նշելուց հետո այլևս հակաօրինական է ավել կամ պակաս արձակուրդ ունենալը:
Արուսիկ Տիգրանյան