Ավելի շատ ռուսաստանցիներ են սկսել ԱՄՆ-ն ընկալել որպես սպառնալիք
ОбществоՌուսաստանցիների թիվը, որոնք հակված են ԱՄՆ-ն սպառնալիք համարելու իրենց երկրի համար, վերջին ութ տարում աճել Է 12 տոկոսով: Դա հետեւում Է «Լեւադա-կենտրոնի» կատարած սոցիոլոգիական հարցախույզից:
Այն բանում, որ ԱՄՆ-ն որոշակի սպառնալիք Է ներկայացնում Ռուսաստանի համար, հաստատ համոզված Է հարցման մասնակիցների 19 տոկոսը՝ 2007 թվականի 16 տոկոսի դիմաց: Այս կարծիքին Է հակված հարցվածների 40 տոկոսը, մինչդեռ ութ տարի առաջ խոսքը վերաբերում Էր սոսկ 31 տոկոսին:
Վաշինգտոնի կողմից սպառնալիքի հարցում համաձայնածների մեծամասնությունը կարծում Է, որ ԱՄՆ-ը կարող Է արգելքներ ստեղծել Ռուսաստանի զարգացման ճանապարհին: Այս կարծիքին Է հարցվածների 48 տոկոսը: Հարցման մասնակիցները նաեւ երկյուղ են կրում Ռուսաստանի տնտեսության նկատմամբ վերահսկողություն հաստատելու կամ Ռուսաստանին խորթ գաղափարներ եւ արժեքներ պարտադրելու Վաշինգտոնի փորձերից:
Միեւնույն ժամանակ 32-ից մինչեւ 26 տոկոս կրճատվել Է հարցման այն մասնակիցների թիվը, որոնք կասկածում են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի համար որեւիցե վտանգի առկայությանը: Վաշինգտոնի կողմից սպառնալիքի բացակայության հարցում լիովին համոզված Է հարցվածների 6 տոկոսը՝ ութ տարի առաջվա 10 տոկոսի դիմաց: