Թուքիան և Հարավային Աֆրիկան խոցելի են ԱՄՆ ամրապնդվող դոլարի և կապիտալի արտահոսքի փոփոխությունների ֆոնին
АналитикаMoody's միջազգային վարկանիշային գործակալությունը` «Համաշխարհային մակրո հեռանակարներ» խորագրով զեկույց է հրապարկել, որում նշված է, որ ԱՄՆ-ի տնտեսական կայուն աճն ու ֆինանսական պայմաններին ուղղված կայունացնելու գործընթացները կօգնեն համաշխարհային տնտեսությանը, 2015թ ցածր աճից հետո, հաջորդ տարի ավելի կայուն աճ գրանցել: https://www.moodys.com/research/Moodys-Currency-shifts-to-widen-gap-between-global-economies-in--PR_324917
Moody's-ն ակնկալում է 2015թ-ին Մեծ քսանյակի երկրների (G20) մոտ ՀՆԱ-ի 2.8%, իսկ 2016-ին`3% աճ:
«Արդյունքում, կմեծանա տարբերությունն այն պետությունների միջև, որոնց տնտեսությունը կառուցված է ճկունության վրա, օրինակ ԱՄՆ-ն և Հնդկաստանը, ինչպես նաև այն պետությունների մոտ, որոնք ավելի խոցելի են բացասական ցնցումների հարցում` Բրազիլիա, Հարավային Աֆրիկա և Թուրքիա»,-նշել է Moody's-ի փոխնախագահ Մարի Դիրոնը (Marie Diron):
Այդ ճեղքը կմեծացնի կապիտալի արտահոսքի և արժույթի հարցում փոփոխությունների հավանականությունը, որն էլ իր հերթին ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսական հեռանկարի վրա: Թուքիան և Հարավային Աֆրիկան ավելի խոցելի են ԱՄՆ ամրապնդվող դոլարի և կապիտալի արտահոսքի փոփոխությունների ֆոնին:
Գների մրցակցության, կորպորատիվ ուժեղ շահույթի և աճող իրական եկամուտների բարձր մեկնարկային մակարդակը մատնանշում են ԱՄՆ տնտեսության ակտիվության մասին:
Moody's-ը կանխատեսում է, որ ԱՄՆ-ում ՀՆԱ-ն 2015-2016թթ-ներին կաճի 2.8%-ով:
Թույլ եվրոն և նավթի գների անկումը հանգեցնում են նրան, որ եվրատարածքում 2015-2016թթ-ներին կանխատեսվում է ՀՆԱ-ի 1.5% աճ:
Չինաստանում, ըստ Moody's-ի, 2015-ին կանխատեսվում է 6.8% և 2016-ին` 6.5% աճ:
Moody's-ը ռիսկեր է տեսնում, որոնք կարող են հանգեցնել մի շարք պետություններում տնտեսական դանդաղ աճի: Նման ռիսկերից են օրինակ Հունաստանի` եվրատարածաշրջանից դուրս գալը, ԱՄՆ-ի` դրամավարկային քաղաքականության հարցում խառնաշփոթ արձագանքը և չինական կապիտալի կամ գույքային գների հետագա շտկման ազդեցությունը:
Անդրանիկ Բարսեղյան