ՀՀ ԶՈՒ-ն անընդհատ կատարելագործում է ռազմական տեխնիկան
ОбществоՀայկական զինված ուժերն անընդհատ կատարելագործում են ռազմական տեխնիկան, եւ այս ընթացքում ձեռք են բերվել տարատեսակ ինժեներական սարքեր, զինտեխնիկա, անօդաչու սարքեր: Հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է: Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած ասուլիսի ժամանակ Օհանյանը նշեց, որ բարելավվել է ՀՀ ռազմաադրյունաբերական ներուժը, գործընկեր պետությունների հետ համատեղ հիմնադրված ձեռնարկությունների հետ գիտահետազոտական, թողարկումների եւ փորձարկումների, գնումների ստանդարտացման համակարգ է ներդրվում:
«Այս ժամանակահատվածն առանձնահատուկ էր: Ձեւավորվել է 2016-2020թթ ԶՈւ պաշտպանության ոլորտի զարգացման պլանը, որտեղ կներառվեն պաշտպանական ոլորտի բոլոր գերատեսչությունների համապատասխան խնդիրները՝ պաշտպանական միասնական համակարգ ձեւավորելու համար»,- ասաց Օհանյանը` հավելելով, որ 2014թ.-ն ձեռքբերումների եւ դիրքերի կայունացման տարի էր: «Բանակի ձեռքբերումները պատահականություն չեն: Դրանք համատեղ, հետեւողական եւ սկզբունքային աշխատանքի արդյունք են: Մենք սահմանին կանգնած զինվորին ու սահմանամերձ բնակավայրերի գյուղացուն, քաղաքացուն նույն հարթության վրա ենք դնում, որովհետեւ մեկ միասնական ձեւով ենք ապահովելու մեր երկրի անվտանգությունը»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Ձեռքբերումներին զուգահեռ՝ նա մատնանաշում է նաեւ թերությունները: «Հակառակորդի սադրիչ գործողությունների պատճառով անդառնալի կորուստներ ենք ունեցել: Բանակում որոշ կառույցներում ոչ կանոնադրական հարաբերությունների մնացորդնների հետեւանքով միջադեպեր են գրանցվում, սոցիալական պաշտպանության ոլորտում նույնպես կան բացթողումներ: ԶՈւ եւ սպառազինութւան համակարգի զարգացման հարցում նույնպես կան հարցեր, բայց դրանք չեն խանգարել, որ ԶՈւն-ն կատարի իր առջեւ դրված գերխնդիրը. այն է՝ տարածաքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիո ւթյուն, մարդկանց անվտանգություն»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: