Աբովյանի հանրակացարանի բնակիչները կսեփականաշնորհեն բնակտարածքները
ОбществоՀայաստանի կառավարությունը շարունակում է Ադրբեջանից բռնի ուժով տեղահանված մեր հայրենակիցներին բնակարաններով ապահովելու գործընթացը: Մասնավորապես, կթույլատրվի, որպեսզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանում բնակվող 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչներն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհեն: Որոշման նախագծին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության մայիսի 14-ի նիստի օրակարգում:
Բնակիչները նման խնդրանքով դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման նպատակն է ՀՀ օրենսդրության սահմաններում իրականացնել բնակելի տարածքների սեփականաշնորհում Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց՝ ապահովելով մշտական բնակարաններով։