ԱՄՆ-ում գրիպով վարակված թռչունների թիվը հասել Է 32 միլիոնի
ОбществоԱՄՆ-ում գրիպով վարակված թռչունների, գլխավորապես հավերի ու հնդկահավերի, միագումար թիվը հասել Է մոտավորապես 32 միլիոնի: Ինչպես մայիսի 12-ին հայտարարել են ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները, թռչունների մի մասն արդեն մորթվել Է, մյուս մասը ենթակա Է ոչնչացման:
H5N2-ով վարակված թռչունների ամենամեծ թիվն այս պահին բաժին Է ընկնում Այովայի նահանգին: Այնտեղ, իշխանությունների տվյալներով, արդեն մորթվել Է ավելի քան 26 միլիոն հավ, գլխավորապես ձվատու ցեղատեսակների:
Այովայում, որն ԱՄՆ-ի շուկայի հավկիթների առաջատար մատակարարներից մեկն Է, գրիպի բռնկման պատճառով մայիսի սկզբին սահմանվել Է արտակարգ դրություն: Ապրիլին նույն որոշման մասին հայտարարել են հարեւան նահանգների՝ Մինեսոտայի եւ Վիսկոնսինի իշխանությունները:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ընտանի թռչունների թվակազմի կտրուկ կրճատումն արդեն հանգեցրել Է ձվի եւ հնդկահավի մսի գների աճի: