Բազումում գայլերը հոշոտել են 4 հորթ
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 13-ին՝ ժամը 10.45-ին, տեղեկություն է ստացվել, որ մայիսի 11-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Բազում գյուղի գերեզմանատանը հարակից հանդամասում գայլերը հարձակվել և հոշոտել են 4 հորթ: Հորթերից երկուսը պատկանում են Ա. Ս.-ին, մեկը՝ Վ. Պ.-ին, իսկ մյուսը՝ Ռ. Ծ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուին: