Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում կգործարկվի նոր արագաչափ
ОбществоԱրմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը գործարկվելու է 2015 թվականի մայիսի 18-ից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, արագաչափը գործարկվելու է երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: