Նյու Յորքում 46,5 մլն դոլարով վաճառվել Է Մարկ Ռոտկոյի աբստրակտ նկարը
КультураՄարկ Ռոտկոյի «Սպիտակը եւ երկնագույնը» նկարը 46,5 միլիոն դոլարով վաճառվել Է Նյու Յորքի Sothbey's աճուրդում: Այդ մասին մայիսի 13-ին հաղորդել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:
Նշվում Է, որ սահմանվել են արվեստի արդի ստեղծագործությունների վաճառքների մի քանի ռեկորդներ: Մասնավորապես, Զիգմար Պոլկեի «Ջունգլի» կտավն աճուրդով վաճառվել Է 27,3 միլիոն դոլարով՝ եռակի գերազանցելով մեկնարկային գինը:
Սկզբնական գնից զգալիորեն թանկ Է վաճառվել նաեւ ամերիկացի նկարիչ Քրիստոֆեր Վուլի նկարը՝ այն գնել են 29,93 միլիոն դոլարով՝ նախատեսված 12 միլիոն դոլարի փոխարեն: