Հայաստանի ռուսական ռազմակայանի հոսպիտալում կհետազոտեն ու կպատվաստեն 3 հազար նորակոչիկների
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների փոխարինման շրջանում 1602-րդ զինվորական կլինիկական հոսպիտալի կառուցվածքային ստորաբաժանման մասնագետները կհետազոտեն ավելի քան 3 հազար նորակոչիկների եւ մասնագետների, որոոնք ընդունվել են Ռուսաստանի զորամասերից եւ ուսումնական կենտրոններից: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մ ամուլի ծառայությունից:
«Բժշկական հետազոտության անցկացման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն Է դարձվում նոր ժամանած զինվորների եւ սերժանտների շնչուղիների զննությանը, Էլեկտրասրտագրության վերլուծությանը, հոգեկան կայունության եւ մաշկածածկույթի վիճակի ստուգմանը: Ներկայում Անդրկովկասի զորամիավորման հոսպիտալի բժիշկները զննել են շուրջ 500 զինծառայողների, որոոնք ադապտացման շրջան են անցնում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ռուսական ռազմակայանում զինծառայողների շրջափոխման ավարտից հետո Գյումրիի զինվորական հոսպիտալի բժիշկները ավելի քան 3 հազար զինծառայողների պատվաստում կկատարեն գրիպի, կարմրախտի, հեպատիտ A-ի, պնեւմոկոկային վարակի եւ ջրծաղիկի դեմ: