Բրյուսելում կայացել է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70- ամյակին նվիրված միջոցառում
ОбществоԲրյուսելում մայիսի 9-ին տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված հիշատակի միջոցառում, որի ընթացքում միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Բելգիայի ազատագրման համար զոհված խորհրդային բանակի զինվորների և բելգիական դիմադրության մասնակիցների հուշակոթողներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ, Բրյուսելի քաղաքապետարանի և մի քանի տասնյակ պետությունների` Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ և լրագրողներ: