Շինարարները Տիգրանաշենի ոլորանները մաքրել են թափված ժայռաբեկորներից
ОбществоՏիգրանաշենի ոլորանների (Քյարքի) 83-րդ կմ հատվածում մայիսի 13-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի մասի վրա: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները մոտ 10 խմ ծավալի քարաբեկորները ժամը 15:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: