Ոստիականները հայտնաբերել են տարեց կնոջը վրաերթի ենթարկած վարորդին
ОбществоՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ժամը 19.30-ին, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968թ. ծնված Սարգիս Մ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նա խոստովանել է, որ ապրիլի 27-ին, ժամը 17.00- ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Իսակովի և Կոմիտասի փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ` պատճառելով մարմնական վնասվածք:
Տարեց կինն ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Կատարվում է քննություն: