Քաղաքացուն կեղծ թղթադրամ են տվել, բանկում չեն ընդունում, որ դա իրենք են տվել
ОбществоՔաղաքացուն կեղծ թղթադրամներ էին տվել, վերջինս դիմել է իրավապահներին: NEWS.am-ի տեղեկություններով՝Էդգար Խ.-ն հաղորդում է տվել, որ կնոջ՝ Նարինե Խ.-ի հետ «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ Աբովյան քաղաքի մասնաճյուղից ստացել է կնոջ մոր`ԱՄՆ-ից ուղարկված 1.000 ԱՄՆ դոլլար գումար` 100 դոլլար անվանական արժեքով 10 հատ թղթադրամ: Այդ թղթադրամները ամուսինները փորձել են փոխարկել Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետում, սակայն փոխանակման կետի աշխատակիցը հայտնել է, որ նշված ԱՄՆ դոլլարներից 2 հատ 100 դոլլարանոցը կեղծ է:
Նշված կեղծ թղթադրամները հետ վերադարձնելու նպատակով ամուսինը այցելել է «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ Աբովյան քաղաքի մասնաճյուղ, որտեղ դրամարկղի աշխատակցուհին չի ընդունել, որ այդ կեղծ թղթադրամներն ինքն է տվել:
Վերստուգելու նպատակով նույն օրը նա այցելել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղ, որտեղ հաստատել են նշված 2 հատ 100 ԱՄՆ դոլլարանոց թղթադրամների կեղծ լինելը:
Քաղաքացին ներկայացրել է նշված թղթադրամները: Նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն: