Քարաթափում Սեւան-Դիլիջան թունելի մոտ. երթեւեկությունը միակողմանի է
ОбществоՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին՝ ժամը 06:20-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, երթեւեկությունը դարձնելով միակողմանի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածում իրականացրել են մաքրման աշխատանքներ (հեռացրել են մանր քարերը), տարածքը սահմանազատել անվտանգության ժապավենով: